211652_close_icon

Նախագահ Արմեն Սարգսյանը Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի նախագահին

views-count1790 դիտում article-date 13:27 09-05-2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին այդ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Հանրապետության նախագահն ընդգծել է Իսրայելի հետ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու կարևորությունը: Արմեն Սարգսյանը Ռեուվեն Ռիվլինին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Իսրայելի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և կայուն բարգավաճում։

Նմանատիպ նյութեր