«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր նշանակումը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ նշանակվելը առանձնահատուկ պատիվ է իմ համար: Այս ակումբով հիանում են ամբողջ աշխարհում:
Միշտ զգացել եմ «Օլդ Տրաֆորդի» հետ իմ մտերմությունը, այս մարզադաշտի հետ կապված են իմ կարիերայի բազմաթիվ հիշարժան պահեր և ես միշտ վայելել եմ «ՄՅՈւ»-ի երկրպագուների հետ իմ փոխհարաբերությունները:
Այժմ ես կլինեմ նրանց թիմի մարզիչը և առաջիկա տարիներին կզգամ նրանց արտակարգ աջակցությունը», ասել է պորտուգալացին: