211652_close_icon
views-count15023 դիտում article-date 11:45 27-05-2016

Թբիլիսիում Հայաստանի քաղաքացիներ են ավտովթարի ենթարկվել. կա զոհ. ՀՀ ԱԻՆ

Մայիսի 27-ին, ժամը 10.32-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 26-ին ժամը 19.30-ին Թբիլիսի քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes Minivan» մակնիշի 34 TT 795 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է մարդատար «GAZelle» մակնիշի ավտոմեքենային: ՀՀ քաղաքացիներ` 1982 թ. ծնված Սուրեն Վ.-ը, 1959 թ. ծնված Ռուսլան Գ.-ը, 1982 թ. ծնված Արտյոմ Տ.-ը տեղափոխվել են Օրտաչալայի Նյու հիվանդանոց: ՀՀ քաղաքացիներից մեկը տեղում զոհվել է: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Նմանատիպ նյութեր