211652_close_icon
views-count15523 դիտում article-date 18:44 11-11-2015

Ռուսաստանում ավտովթարի են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ. կա 1 զոհ, 3 վիրավոր

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: ժամը 16:40-ի սահմաններում Սարատով-Երշով ավտոճանապարհին՝ Ստեպնոյե բնակավայրի մոտակայքում բախվել են ВАЗ 21010 մակնիշի և ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 50-ամյա Ֆրիդա Սուրենի Ստեփանյանը մահացել է, իսկ 40-ամյա Կարապետ Սիսակի Ամբարդանյանը, 61-ամյա Հասմիկ Վազգենի Ամբարդանյանը և 61-ամյա Վարդիթեր Պետրոսի Պալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սարատով քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Հ. Ամբարդանյանը ստանալով բուժօգնություն դուրս է գրվել, իսկ Կ. Ամբարդանյանի և Վ. Պալյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Նմանատիպ նյութեր