1627 դիտում
21:22 26-05-2016
Քննություն է կատարվում՝ պարզելու քաղաքացու մատնանշած՝ քննիչի կողմից խոշոր չափերով խարդախություն կատարելու վերաբերյալ տվյալները
Քաղաքացի Արուսյակ Ա.-ն ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է վարույթն իրականացնող անձի կողմից առերևույթ խոշոր չափերով խարդախություն կատարելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ քաղաքացի Արուսյակ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ վաշխառության վերաբերյալ իր դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունն իրականացրած քննիչը իրենից վերցրել է 260 հազ. ՀՀ դրամ՝ որպես քրեական գործով մի շարք վկաների հարցաքննելու համար ճանապարհածախս:
Բացի այդ, քրեական գործով դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու և փորձագետներին վարձատրելու պատրվակով նույն քննիչն իրենից պահանջել և ստացել է 1000 ԱՄՆ դոլար:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով խաբեության եղանակով ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1583 դիտում
15:46 19-02-2015
Դատախազը խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ է կատարել
Այս բաժնից
358 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
757 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
667 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը