211652_close_icon
views-count9660 դիտում article-date 19:21 26-05-2016

Խաբեությամբ հափշտակել է քաղաքացու «iPhone 6-S»-ը. ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված անձին` խնդրում ենք հայտնել

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բջջային հեռախոս գողացած անձի ինքնությունը։ 2016 թվականի մարտի 29-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևանի Պետական համալսարանի՝ Աբովյան փողոցում գտնվող մասնաշենքի մոտ առերևույթ հանցագործություն կատարած անձը խաբեությամբ՝ գումարը մոտակա խանութից վերցնելու և վճարելու պայմանով, վերցրել է քաղաքացու «iPhone 6-S» բջջային հեռախոսը և հեռացել՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափի վնաս: Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննությամբ պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը հեռախոսը վերցնելու համար քաղաքացու հետ հանդիպման է գնացել BMW մակնիշի ավտոմեքենայով, որի համարանիշը ևս պարզվել է: Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է ավտոմեքենայի սեփականատերը, ով վարույթն իրականացնող մարմնին է տրամադրել ավտոմեքենայի սրահում տեղադրված տեսանկարահանող սարքի՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ վարորդի կողքի նստատեղին պատկերված է քաղաքացուց հեռախոսը խաբեությամբ վերցրած անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրության մեջ պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն նապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր