Ես, որ եկա նախարարություն, ջղայնանում էի, որ ցերեկը լույսերը վառած էին թողնում. Սերգո Կարապետյան
Գյուղնախարարությունը ևս նախատեսում է ծախսերի կրճատում: Այս մասին ասյօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գյուղխանախարար Սերգո Կարապետյանը, ով անգամ խոստովանեց.«Ես, որ եկա նախարարություն, ջղայնանում էի, որ ցերեկը լույսերը վառած էին թողնում»:
Նա նշեց, որ սկսած 2012-ից, երբ անցել է աշխատանքի, իրենց մոտ այդ ծախսերը կտրուկ կրճատվել են գնումների մասով, շատ լուրջ խնայողություններ են ունեցել և տարիների ընթացքում հասել են մակարդակին, որ էլ գներն իջեցնելու տեղ չունեն:
Նախարարը նաև պատմեց, որ գյուղնախարարության վերանորգման ծախսերն իր հաշվին է արել, նա նաև լրագրողներին կոչ արեց հետաքրքվել համակարգի աշխատողներից` նախարարության համակարգում կոռուպցիան ինչ մակարդակի է:
Վստահեցրեց, որ նվազագույնի է հասցված:
«Էկանոմ կլասով եմ գնացել գործուղումների»,- հավելեց նախարարը:
Հիմա նախարարությունն քննարկվում է մեքենաների հարցը` 55 մեքենա կրճատել են:
Հիշեցնենք, որ երեկ Սերգո կարաեպտյանը ՀՀ վարչապետի հետ Արմավիրի մարզում էր: Այս առնչությամբ տեղեկացրեց, որ, հիմնականում, վնասվել են 12 համայնքներ, որոնցում վնասի ծավալները կազմում են 30-80 տոկոս:
Հիմա մարզպետարանների հանձնաժողովներն աշխատում են, կներկայացնեն վնասի չափը:
Սերգո Կարապետյանը ևս չթաքցրեց, որ հակակարկտային կայանների մի մասը չի աշխատել` լրագրողի հարցին ի պատասխան: