13825 դիտում
19:17 22-05-2014
Կենտրոնի դատարանի կարգադրիչների շնորհիվ դատարանում կանխվեց վրեժխնդրությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր մայիսի 22-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահող Գագիկ Պողոսյանի, պետք է լսվեր ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի ՔՎԾՀՔ բաժնում քննվող թիվ 13124413 քրեական գործը՝ ըստ մեղադրանքի 26-ամյա Վլադիմիր Սիաբանդովի, ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (մինչ այդ 34-104-ի 1-ին մաս):
2013 թվականի մարտի 3-ի երեկոյան Սիաբանդովը Երևան քաղաքի Աբովյան 41 հասցեում գտնվող, Ռիչի բարի մոտ վիճաբանել է 42-ամյա Քյարամ Ավդոյանի հետ և թիկունքից իր մոտ պահվող դանակով 13 անգամ կյանքից զրկելու նպատակով դիտավորությամբ հարվածել Ավդոյանին, պատճառելով կյանքի համար վտանգավոր, առողջությանը ծանր վնասվածքներ՝ զուգորդված թոքի և լյարդի վնասումներով:
2013 թվականի մայիսի 12-ին Ք. Ավդոյանի մահացել է, ըստ դատաբժշկական փորձաքննության մահը վրա էր հասել հետ տրավմատիկ թարախային ֆիբրինալ թոքաբորբից:
Նախաքննության ընթացքում նշանակված դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն Սիաբանդովը տառապում է օրգանական զառանցական (շիզոֆրենանման, խանգարում) հոգեկան հիվանդությամբ և իրեն մեղսագրով արարքի նկատմամբ ճանաչվել է անմեղսունակ:
Իր ներկա հոգեվիճակով նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, վտանգավոր է ինչպես իր այնպես էլ շրջապատի համար, կարիք ունի հարկադիր բուժման հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:
Այս եզրակացության հետ տուժող կողմը իր անհամաձայնությունն է հայտնում, քանի որ Սիաբանդովը, հանդիսանում է այդ ընտանիքի ազգականը և հանգուցյալ Ավդոյանի կնոջ քրոջ որդին է:
Նիստին ներկա էին տուժողի իրավահաջորդ Զոյա Ավդոյանը, մի շարք վկաներ, տուժողի հարազատներն ու բարեկամները, սակայն դատական նիստը հետաձգվեց մեղադրող դատախազի հարգելի բացակայության պատճառով:
Նիստի ընթացքում լարված իրավիճակ էր առաջացել կողմերի միջև, այդ պատճառով դատարանում ուժեղացված ծառայություն են կատարում դատական կարգադրիչները, որոնց աշխատանքը ղեկավարում է կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը:
Նիստը հետաձգվեց հունիսի 11-ին ժամը 14-ին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»