Անջելինա Ջոլին նշանակվել է Լոնդոնի ամենահայտնի ԲՈՒՀ-երից մեկի պրոֆեսոր
Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին նշանակվել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի (LSE) պրոֆեսոր, որտեղ կդասավանդի կանանց վրա պատերազմի ազդեցության թեմայով կուրս:
Դերասանուհին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Ուիլյամ Հեյգը, 2017 թվականից` որպես հրավիրված պրոֆեսորներ, կմիանան կանանց, խաղաղության և անվտանգության մասին կուրսերի դասավանդմանը:
Նման կուրսերն առաջին անգամ են կիրառվում ժամանակակից կրթական ծրագրերոււմ, նշվում է լոնդոնյան դպրոցի հաղորդագրությունում: