Զինված հարձակում` ԱՄՆ-ի ԲՈՒՀ-երից մեկում
ԱՄՆ-ի Միչիգան նահանգի համալսարաններից մեկում անհայտ անձը կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 2 մարդ վիրավոր է: Այս մասին հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:
Վիրավորներից մեկը ծանր վիճակում է:
Ոստիկանությունը հանցագործի նկատմամբ հետախուզում է հայտարարել: