ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի ունեցավ «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի անդամների հանդիպումը
«Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախագահ Նատալյա Նալբանդյանի նախաձեռնությամբ մայիսի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացավ Հայաստանում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ երկրների դեսպանների կանանց և կին դիվանագետների հանդիպումը ՀՀ ԱԳ նախարարության Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանի հետ:
Հանդիպման ընթացքում Տիգրան Մկրտչյանը ասոցիացիայի անդամներին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը և կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Մասնակիցները բանախոսին ուղղեցին հակամարտության առնչությամբ իրենց հետաքրքրող հարցերը: