ԱԻ նախարարի հրամանով աշխատանքից ազատվել է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետը
Այսօր` մայիսի 20-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով աշխատանքից ազատվել է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Մարատ Սարիբեկյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով Արթուր Կարապետյանը նշանակվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ:
Գ. Շամշյանի տեղեկություններով` Ա. Կարապետյանը նախկինում աշխատել է Բավրայի մաքսատան պետ: