2765 դիտում
22:31 20-05-2016
Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները հիվանդանոցից տուն գնացին ինքնուրույն քայլելով
Բժիշկների երկարատև և քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հալաբյան փողոցում տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/25/83439/]ավտոբուսի պայթունի [/url]հետևանքով տուժածներն ապաքինվեցին։ Բոլորը ստացել են անհրաժեշտ բուժում։
Պատահարից տարբեր վնասվածքներ ստացած քաղաքացիների, առավելապես` բազմակի, ծանր վնասվածքներ ստացած 14 և 15 տարեկան պատանիների բուժումը գտնվել է ՀՀ առողջապահության նախարարի ամենօրյա ուշադրության ներքո։ Մասնագետների գնահատմամբ` հաշվի առնելով, որ նրանց լուրջ բարդություններ էին սպառնում` անցած 25 օրում աննախադեպ դրական արդյունքներ են արձանագրվել։
Առաջին բժշկական օգնությունն «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ստանալուց հետո տղաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 25 օրվա ընթացքում բուժական անհարժեշտ բոլոր, լայնածավալ աշխատանքների արդյունքում ծայրահեղ ծանր, շոկային վիճակից նրանք դուրս են եկել։ Վերականգնողական մի քանի վիրահատությունների շնորհիվ պատանիների մոտ այսօր որևէ ֆունկցիայի խանգարում չկա, քայլում են։
Ռոլանդ Խոջոյանը և Էդգար Գասպարյանն այսօր դուրս գրվեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։ Նրանց առողջական վիճակը որոշ ժամանակ կգտնվի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հսկողության ներքո։ Տղաներն շտապում էին տուն` խոստովանելով, որ կարոտել են ընտանեկան ջերմությունը, իսկ մայրիկները, հազիվ զսպելով հուզմունքը, խոսքեր չէին գտնում բուժանձնակազմին իրենց երախտիքը հայտնելու համար։
Նշենք, որ ավտոբուսի պայթունի հետևանքով բոլոր տուժածներն ապաքինված դուրս են գրվել։
Նմանատիպ նյութեր
1897 դիտում
22:37 04-05-2016
Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները վաղը կտեղափոխվեն հիվանդասենյակ
2798 դիտում
16:30 12-05-2016
Արցախում վիրավորված զինծառայողները լիահույս են, որ ինքնուրույն քայլելով են դուրս գալու վերականգնողական կենտրոնից
1416 դիտում
14:11 02-05-2016
Ավտոբուսի վթարից տուժած հղի կնոջ վիճակը բարելավվել է. այսօր դուրս կգրվի հիվանդանոցից
Այս բաժնից
1228 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1051 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
865 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել