211652_close_icon
views-count1864 դիտում article-date 22:37 04-05-2016

Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները վաղը կտեղափոխվեն հիվանդասենյակ

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենրտոնում բուժումը շարունակող 14 և 15 տարեկան պատանիներին այսօր կատարվել են կրկնակի պլաստիկ-վերականգնողական վիրահատություններ: Տղաների հիմնական վերքերը փակվել են տեղային հյուսվածքների միջոցով: Կատարվել են երկրորդային կորեկցիաներ մաշկային տրանսպլանտանտներով` մեկի ձախ նախաբզկի վրա, մյուսի աջ սրունքի հետին մակերեսի: Դեռահասների առողջական վիճակը կայուն է, համապատասխանում է կրած վիրահատության տևողության ծանրությանը: Բուժումն ընթանում է նորմալ, հավանական է, որ պատանիները վաղը տեղափոխվեն հիվանդասենյակ: «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/25/83439/]պայթյունից[/url] տուժած 3 քաղաքացի` 2-ը քիթ-կոկորդ-ականջաբանության, 1-ը նյարդավիրաբուժական բաժանմունքներում: Նրանց վիճակը բժիշկները գնահատում են բավարար, բուժումը շարունակվում է:

Նմանատիպ նյութեր