1971 դիտում
22:04 20-05-2016
ՀՀ պատվիրակությունն արժանացել է «Մեկ մոլորակ-մեկ ապագա» խորագրով միջազգային երիտասարդական բնապահպանական ֆորումի գլխավոր մրցանակին
Մայիսի 12-16-ը Ռուսաստանի Դաշնության Խանտի-Մանսիյսկ քաղաքում «Փրկիր և պաշտպանիր» միջազգային բնապահպանական ակցիայի շրջանակում ՌԴ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը կազմակերպել էր «Մեկ մոլորակ-մեկ ապագա» խորագրով միջազգային երիտասարդական բնապահպանական ֆորումը:
ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը, ի դեմս` ՀՀ արտաքին գործերի և ԿԳ նախարարությունների ներկայացրել է Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ասոցացված դպրոցների ծրագրի մասնակից հանդիսացող Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի թեկնածությունը:
Ֆորումի «Պահպանելով հողը կպահպանենք կյանքը Երկիր մոլորակի վրա» թեմայի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է զեկույց բնության և մշակութային ժառանգության պահպանության հարցերի շուրջ:
Պատվիրակությունն արժանացել է «Լավագույն զեկույց» գլխավոր մրցանակի, «Լավագույն գեղարվեստական ներկայացում-զեկույց» դիպլոմի, «Արդյունավետ երկրաբանական աշխատանքի համար» հատուկ դիպլոմի, «Միջազգային երիտասարդական բնապահպանական ֆորումի միջոցառումներին ակտիվ մասնակցության համար» շնորհակալագրի:
Նմանատիպ նյութեր
2291 դիտում
12:26 29-06-2019
Արմեն Սարգսյանն արժանացել է Crans Montana ֆորումի «PRIX DE LA FONDATION 2019» մրցանակին
21208 դիտում
15:56 22-01-2018
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3539 դիտում
23:30 19-02-2018
Թումոն արժանացել է ՏՏ համաշխարհային համաժողովի՝ WCIT-ի գլխավոր մրցանակին
Այս բաժնից
805 դիտում
09:35 01-02-2025
Երևանում սպասվում է արևոտ, առանց տեղումների եղանակ
661 դիտում
09:14 01-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
943 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին