211652_close_icon
views-count1317 դիտում article-date 19:37 20-05-2016

ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցեց «Վճռական աջակցություն» առաքելության ԱԳ նախարարների հանդիպմանը

Մայիսի 20-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցեց և ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողության ընթացիկ իրավիճակին ու ապագա անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից շուրջ չորս տասնյակ երկրների ԱԳ նախարարներ: Իր խոսքում Աշոտ Հովակիմյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին: Նա նաև մտահոգություն հայտնեց «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների Աֆղանստանում ներկայության առնչությամբ։

Նմանատիպ նյութեր