2647 դիտում
10:29 20-05-2016
Ինչպես տնտեսել 100 միլիոն դրամ. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Աժ նախագահ Գալուստ Սահակյանն ունի մեկ գլխավոր, յոթ պարզապես խորհրդական, ութ օգնական, չորս ռեֆերենտ։ Աժ մեծ աշխատակազմը՝ չհաշված։ Բայց անգամ այս հենքի դեպքում Գալուստ Սահակյանը կարող է օգտագործել «կառուցողական զենքեր» մակարդակի ձևակերպումներ։ Ինչի՞ համար են նրա օգնական-խորհրդական-ռեֆերենտները, միայն պետբյուջեից փող ստանալո՞ւ։
Օգնական-խորհրդական ունեն բոլոր 19 նախարարները, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ 3, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ 5, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ 7, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ 7, արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը՝ 6, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ 5 և այլն։ Հայաստանում 10 մարզպետից յարաքանչյուրն ունի 4-5 օգնական-խորհրդական։ Նոր եկած նախարարները նախորդի նշանակած օգնական-խորհրդականներին չեն փոխարինում, նոր հաստիք են բացում, քանի որ պետությունից փող ստացող եւ չաշխատող օզնական-խորհրդական-ները ինչ-որ մի բարձրաստիճան չինովնիկի զավակ-ազզական-խնամիներն են։ Այսպես ուռճանում է պետական կառավարման համակարգը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5603 դիտում
21:52 08-03-2015
Ինչպես տնտեսել մեքենայի վառելիքը. տեսանյութ
3108 դիտում
11:13 10-01-2019
ԱԺ աշխատակազմը 2018-ին տնտեսել է 404 մլն դրամ և գումարը վերադարձրել է պետբյուջե. Արսեն Բաբայան
2391 դիտում
11:41 24-01-2019
Հարկադիր կատարման ծառայությունը պետական բյուջեից հատկացված միջոցներից տնտեսել է 26 մլն դրամ
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
655 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1039 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»