Նոր փաստաթուղթ Վիեննայում չի քննարկվել, բովանդակային առումով նոր քննարկում չի եղել. ՀՀԿ խոսնակ
Վիեննայում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և որևէ նոր սկզբունք չի ներդրվել, ավելին՝ որևէ նոր սկզբունք չկա, բովանդակային որևէ նոր քննարկում չի եղել:
Այս մասին այսօր Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ ԳՄ նիստին քննարկել են Հայաստանի նախագահի Վիեննա այցի արդյունքները:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արգտգործնախարարության ներկայացուցիչը նշել էր, որ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի դիտորդների ավելացման պարտավորություն Բաքուն չի ստանձնել:
Ի պատասան դիտարկման, որ ինչպես սա մեկնաբանել, Շարմազանովը նշեց՝ համանախագահ երկրների հայտարարությունն ամեն ինչ ասում է:
«Եվ սա ոչ թե բանավոր հայտարարություն է եղել, այլ գրավոր և որը տարածված է եղել հենց հանդիպումից հետո: Եվ եթե բնագիրը կարդաք, կտեսնեք, որ տրամաբանությունը համահունչ է հանրապետության ղեկավարի ասածներին»:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ հարցեր են քննարկվել Վիեննայում՝ ՀՀԿ խոսնակը հիշեցրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը մանրամասն պատմել է ինքնաթիռում՝ լրագրողներին տված հարցազրույցում:
Սակայն կրկին նշեց, որ Մինսկի Խմբի համանախագահության հայտարարություններն՝ իրենց հիմնական շեշտադրումներով, համընկնում էին Նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլյա թեզիսների հետ:
Նաև նշվեց, որ հայկական կողմը, ընդհանուր, բավարաված է այդ հանդիպումներից, քանի որ դրանում որպես բանակցությունների շարունակականության հիմնական փաստթուղթ դիտվում է 94 թվականի Զինադադարի պայմանագիրը, որին իր ստորագրությունն է դրել նաև Ստեփանակերտը: