211652_close_icon
views-count3630 դիտում article-date 12:18 18-05-2016

Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Թանգարանների հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ Թանգարանների միջազգային օրվա առթիվ: Դուք աշխատում եք հայրենագիտության ու արվեստի ինքնատիպ կրթամշակութային օջախներում, որտեղ համադրված են պատմությունն ու հիշողությունը, արվեստն ու արհեստը: Թանգարանները ստեղծում են այնպիսի միջավայր, որտեղ գտածոյի, ցուցանմուշի, արվեստի գործի ու փաստաթղթային հավաքածուի միջոցով անցյալը մղում է մտածել ապագայի մասին, իսկ ներկան` բացահայտում երեկվա կարեւորությունը վաղվա համար: Սակայն թանգարանային ցուցադրությունները կարող են ընկալվել անբարբառ առարկաներ կամ իրեր, եթե չլինեն ձեր աշխատանքն ու նվիրումը, ձեր մասնագիտական աջակցությունը բոլոր նրանց, ովքեր թանգարանների միջոցով հաղորդակցվում են ժողովրդի պատմության եւ մշակույթի ակունքներին, նրա ոգուն ու երեւակայությանը, ծանոթանում հազվագյուտ փաստաթղթերի ու հետաքրքիր փաստերի, երեկվա ու այսօրվա միջով ճանապարհորդում դեպի վաղը: Ձեր` պատմամշակութային ժառանգության պահապաններիդ շնորհիվ ապագա սերունդների համար խնամքով պահպանվում է պատմական ու ժամանակակից արժեքների այն թանկարժեք ամբողջությունը, որ գտնվում է թանգարաններում: Եւս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք» :

Նմանատիպ նյութեր