211652_close_icon
views-count2195 դիտում article-date 09:11 18-05-2016

Միհրան Պողոսյանը վերականգնվելու ուղիներ է փնտրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը իշխանական համակարգում իր դիրքերը վերականգնելու համար ուղիներ է փնտրում: Ըստ լուրերի՝ նա պատրաստ է լուրջ միջոցներ` մինչև անգամ 100 մլն դոլարի չափով գումար ներդնել, միայն թե Սերժ Սարգսյանն իրեն ների և ուժային կառույցներից որևէ մեկում նոր պաշտոն վստահի: Սակայն իշխանական վերնախավի աչքերում իր դիրքերը վերականգնելու գործում ԴԱՀԿ նախկին պետի միակ հնարավորությունը 2017 թվականի ԱԺ ընտրություններն են: Եթե նրան հաջողվի որևէ տարածքի պատասխանատվություն ստանձնել և արդարացնել հույսերը, ապա հնարավոր է իրեն կրկին վերադարձնեն իշխանական համակարգ: Ու կարծես թե այս հարաբերություններում արդեն զիջումները սկսվել են առարկայական դառնալ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ապրիլի 17-ին «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի առիթով (Միհրան Պողոսյանի թիկնապահները ծեծել էին օդանավակայանի աշխատակցին) քրեական գործի հարուցումը մերժվել է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]

Նմանատիպ նյութեր