211652_close_icon

Ալիևը հավաստիացրել է, թե ոչ ինքը՝ անձամբ, ոչ էլ իր երկիրը նպատակ չունեն պատերազմական գործողությունների գնով հասնել «ինչ-որ մի խնդրի լուծման». Սերժ Սարգսյան

views-count11236 դիտում article-date 14:50 17-05-2016
Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սերժ Սարգսյանին հավաստիացրել է, թե ինքն անձամբ ու իր երկիրը նպատակ չունեն պատերազմական գործողությունների գնով հասնել խնդրի լուծման: Այս մասին ՀՀ նախագահը հայտարերց մի խումբ լրագրողներին տված հարցազրույցում և ավելացրեց. «Շատ լավ հասկանում եք իմ արձագանքը, որը հետևյալն է՝ դա լավ է, բայց քիչ հավատ է ներշնչում»: Իսկ թե ինչու, ապա, ըստ Սերժ Սարգսյանի, խոստումները՝ խոստումներ, բայց արդեն որերորդ տարին է` պայմանավորվածությունները չեն պահպանվում: Ամեն դեպքում ՀՀ նախագահը ասաց, որ իրավունք չունենք միայն մեր ենթադրություններով կամ կանխատեսումներով առաջնորդվելու՝ կապրենք, կտեսնենք: Սերժ Սարգսյանմ, ընդհանուր առմամբ, բավարարված է հանդիպման արդյունքներով: Խոսելով Վիեննա գնալիս պաշտոնական Երևանի խնդրի մասին` ՀՀ նախագահը նշեց, որ մեր նպատակն էր պարզել, թե արդյո՞ք իրականության մեջ բանակցությունները մտել են փակուղի և այլ ելք չկա, քան պատերազմելը: Նախագահ Սերժ Սարգսյանը, որ տեսել է պատերազմ, լավ գիտի` ինչ բան է պատերազմը և չէր ցանկանա, որ ուրիշներն էլ տեսնեին: Ըստ նրա՝միակ դեպքը, երբ պատերազմելն արդարացված է, այն է, երբ դու պարտադրված ես. դու պե՛տք է քո հողը պաշտպանես: Նաև Սերժ Սարգսյանը խոսեց այն մասին, որ որևէ պարագայում արդարացված չի համարում մեր լավագույն տղաների` հանուն հայրենիքի զոհվելը և կարծում է, որ խնդրի խաղաղ կարգավորումը կբերի նրան, որ այդ տղաները հանուն հայրենիքի ապրեն:

Նմանատիպ նյութեր