211652_close_icon

Հայկական ուժերի կորցրած 800 հեկտարը ռազմավարական ու մարտավարական առումով որևէ նշանակություն չունեն. Սերժ Սարգսյան

views-count29261 դիտում article-date 14:24 17-05-2016
Լրագրողների հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հայտարարեց, որ ապրիլյան քառօրյայի ժամանակ հայկական ուժերի կորցրած 800 հեկտարը ռազմավարական ու մարտավարական առումով որևէ նշանակություն չունեն և որ դրանք հետ վերադարձնելու խնդիր մեր զինված ուժեըը կարող էին դնել և վերականգնել: Նախագահը նշեց, որ ընտրության հարց էր` արժե՞ր 800 հետկարի համար զոհել տասնյակ հայրենասեր տղաների: Ըստ նախագահի` հայկական կողմը ուներ մինչև ապրիլի մեկը 800 հազար հեկտար դիրքեր, այդ ժամանակ կորցրեց 800 կորցած հեկտար, որը, ըստ նրա, ռազմավարական ու մարտավարական առումով որևէ նշանակություն չունի: Նաև Սերժ Սարգսյանը անդրադարձավ Հայաստանի զինված ուժերի գործողություններին` ասելով, որ կատարեցին իրենց առաջ դրված խնդիրները: «Եթե ուզում եք ասել, որ հաղթել ենք, կարող եմ ասել: Բայց ճիշտ ձևակերպումն այն է, որ մեր զինված ուժերը իրենց խնդիրը կատարել են»,- նշեց նախագահը: Նա անկեղծանալով ասաց, որ ակնհայտ է, որ ձախողել են հակառակորդի ծրագրերը: Անդրադառնալով տարածքների ու դիրքերի մասին խոսակցություններին` ՀՀ նախագահը նկատեց, որ նման հայտարարություններ են անում մարդիկ, որոնք կամ կյանքում վառոդի հոդ չեն զգացել, կամ ովքեր զգացել են, «բայց երբեք դրանից հետո հաղթական զեկույցներ չեն տվել»:

Նմանատիպ նյութեր