Եւս մեկ դանակահարություն Գյումրիում` աղջկա համար. Դավիթը դանակահարել է Սերգեյին` Հարութի քրոջը սիրահետելու համար
Դավիթ Փաշայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գյումրի քաղաքի ավտոտնակներից մեկի դիմաց Սերգեյ Խաչատրյանի կողմից Հարություն Թավուսյանի քրոջն` Անետա Թավուսյանին սիրահետելու հարցով ծագած վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով մեկ անգամ հարվածել է Սերգեյ Խաչատրյանի կրծքավանդակի ձախ կեսին` վերջինիս առողջությանը կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վնասվածքի ձևով պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Այսինքն, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը տեղեկացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: