2347 դիտում
22:15 11-05-2016
Երևանում կայացել է «Սթրիթ վորկաութ չելենջ» ավանդական միջոցառումը
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Աջափնյակ վարչական շրջանի Բուենոս Այրեսի այգում տեղի է ունեցել «Սթրիթ վորկաութ չելենջ» ամենամյա միջոցառումը: Այն անցկացվում է Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ սթրիթ վորկաութ մարզաձևի հայաստանյան ֆեդերացիայի կողմից:
ՀՀ քաղաքների ուժեղագույն ատլետներն ուժերն են չափել թիմային մրցույթների միջոցով:
Միջոցառման նպատակն առողջ ապրելակերպի, ինչպես նաև բակերում մարզաձևի խթանումն ու տարածումն է, հատկապես, որ վարչական շրջաններում բազմաթիվ բակերում տեղադրված են մարզասարքեր: Առաջնության հատուկ հյուրը և գլխավոր մրցավարը հոլանդացի հայտնի ատլետ Մայք Բիգիմանն է եղել, ով նաև վարպետության դասեր է տվել: Միջոցառման ավարտին կայացել է հաղթողների պարգևատրման արարողությունը:
Նմանատիպ նյութեր
8146 դիտում
22:40 15-05-2017
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացել է արդեն ավանդական դարձած ամենամյա «Հայկական մշակույթի շաբաթ» միջոցառումը
2504 դիտում
14:15 20-06-2020
Նոր չելենջ՝ ի պաշտպանություն 114 ավագ դպրոցի տնօրենի
2480 դիտում
17:53 19-08-2020
Երևանի կենդանաբանական այգին սկսում է նոր չելենջ՝ «Իմ մանկության կենդանաբանականը»
Այս բաժնից
598 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
892 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը
574 դիտում
19:00 21-01-2025
Կոստանյանն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր