Մենք փոքր, հպարտ, ուժեղ և մեծ հեռանկար ունեցող երկիր ենք, բայց ոչ երբեք` քոսոտ. Լևոն Մկրտչյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ԳԱԱ ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին հակադարձում է «Խորենացիով»՝ ասելով: Այն է՝ մենք փոքր, բայց հպարտ երկիր ենք:
Ըստ նրա` մեր երկրում էլ միշտ կատարվել և կատարվում են բաներ, որոնք մեզ իրավունք են տալիս քաղաքակրթության մեջ վստահաբար մեր տեղն ունենալ:
Ինչ վերաբերում է զենք արտադրելու մեր հնարավորություններին, ապա Հայաստանը, ըստ ԿԳՆ նախարարի, կարող է, ինչպես ժամանակին, ունենալ ռազմաարդյունաբերական համալիր:
«Որտեղ մենք կարող ենք մեր ռազմավարական դաշնակիցների, մեր բնական դաշնակիցների, մեր գործընկերների հետ մասնակցել այդ գործընթացներին: Մի կոմպոնենտով խորանալը հնարավորություն կտա Հայաստանին շուկա դուրս գալու»,- հայտարարեց Լևոն Մկրտչյանը: