«Բորուսիայի» տնօրեն. Գյունդողանը ցնցված է տեղի ունեցածից
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյուդողանի տեղափոխությունը կարող է չկայանալ հերթական վնասվածքի պատճառով:
Օրերս 25-ամյա ֆուտբոլիստը մարզումներից առաջ բասկետբոլ խաղալիս վնասել է ծնկահոդը, շարքից դուրս եկել 2 ամսով և Գերմանիայի հավաքականի կազմում չի մասնակցի 2016թ. Եվրոպայի առաջնությանը:
«Իլկայը մինչև հիմա ցնցված է տեղի ունեցածից: Ժամանակը ցույց կտա, թե ինչ է լինելու», ասել է ակումբի մարզական տնօրեն Միխաել Ցորկը:
Այժմ «Բորուսիան» պատրաստ է Գյունդողանի հետ պայմանագիրը երկարաձգել ևս մեկ տարով: Ներկա պայմանագիրն ավարտվում է 2017թ. ամռանը: