211652_close_icon
views-count3226 դիտում article-date 18:20 07-05-2016

Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումներից անմասն չի մնում նաև Երևանի պետական համալսարանը

Մայիսի 9-ի խորհուրդը մեզ համար աշխարհում մարդկանց խաղաղ և ազատ ապրելու հիմնարար իրավունքի պաշտպանությունն ու հաստատումն է: Մայիսը հայ ազգի համար հաղթանակների ամիս է. 1945 թ.-ի մայիսի 9՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օր, 1918 թ.-ի մայիս 28՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օր, 1992 թ.-ի մայիսի 9՝ Շուշիի ազատագրման օր: Հաղթանակներ, որոնք մեր հիշողության մեջ անջնջելի հետք են թողնում: Տոների կապակցությամբ Հայաստանում և Արցախում կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ: Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումներից անմասն չի մնում նաև Երևանի պետական համալսարանը: Մասնավորապես մայիսի 9-ին՝ ժամը 08:30-ին, ավանդույթի համաձայն, Հայրենական մեծ պատերազմի և Շուշիի ազատագրման նահատակների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար համալսարանականները կհավաքվեն ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում: ԵՊՀ պրոռեկտորները, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ֆակուլտետների դեկաններ, դասախոսներ և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ այս տարի նույնպես թարմ ծաղիկներ կդնեն Մայր բուհի տարածքում գտնվող հուշարձանների մոտ, այնուհետև կշարժվեն դեպի «Հաղթանակ» զբոսայգի:

Նմանատիպ նյութեր