211652_close_icon
views-count5704 դիտում article-date 17:27 05-05-2016

Արջի անակնկալ այցը իրարանցում է առաջացրել Լեռնարոտ գյուղում

Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղում բնակիչները արջ են տեսել, ինչից հետո բոլորի հանգիստը կորել է: Լեռնարոտցիները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին, որ համագյուղացիներից երկու հոգի են գիշերով արջին տեսել, մինչեւ գնացել են հրացանի հետևից արջն էլ տեղում չի եղել: Առավոտյան արդեն լուրը տարծվել է գյուղով մեկ մեծից փոքր, արջի փնտրտուքներով են զբաղված, սակայն դեռ չի հաջողվել հայտնաբերել եւ վնասազերծել արջին: Նրանք պատմում էին, որ արջ տեսել են իրենց գյուղում մեկ էլ 20 տարի առաջ: Արջի անակնկալ այցը Լեռնարոտցիների շրջանում նաեւ մեծ տագնապ եւ իրարանցում է առաջացրել՝ հատկապես փոքրիկների շրջանում, եթե նախկինում երեկոյան ժամերին կարող էին գյուղում ազատ տեղաշարժվել, հիմա պետք է ավելի զգուշավոր լինեն: Սակայն մտավախություն կա, որ արջը կարող է հարեւան գյուղեր փախած լինի:

Նմանատիպ նյութեր