3750 դիտում
21:42 23-07-2015
«Սպարտանցիների» ջոկատը իրարանցում է առաջացրել Պեկինի փողոցներում. տեսանյութ
Պեկինում ոստիկանությունը բերման է ենթարկել մի քանի տասնյակ օտարերկրացու, որոնք մասնակցել էին բավական զվարճալի ֆլեշմոբում՝ կրելով սպարտանցի զինվորների հագուստներ:
Խստաշունչ և ամրակազմ մարտիկների կերպարը, ամենայն հավանականությամբ, պատճենվել է «300 սպարտանցի» կինոնկարից:
«Սպարտանցիները» այդ համազգեստով գովազդել են տուփերով սնունդ և վարձված են եղել Պեկինի ռեստորաններից մեկի կողմից: Նրանք կրել են կաշվե գոտիներով զգեստ, սանդալներ և շագանակագույն վարտիքներ: Միայն թրերն ու վահաններն են պակասել:
Ուշագրավ է, որ Պեկինի ոստիկանության ահազանգել են տեղի բնակիչները, որոնց վախեցրել է քաղաքի փողոցներում «սպարտանցիների» մի ամբողջ ջոկատի երթը:
Ոստիկանները արագորեն ժամանել են տեղ և սկսել սպարտանցիներին բերման ենթարկել: Որոշ «սպարտանցիներ» դիմադրություն են ցույց տվել, սակայն իրենց կուռքերի պատմական հերոսությունները կրկնել նրանց չի հաջողվել. իրավապահները անմիջապես ջոկատը «վնասազերծել» են:
«Սպարտանցիների» այս երթը անմիջապես դարձել է համացանցի հիթը, բազմաթիվ կատակների ու հումորների տեղիք տվել: Շատերը նշել են, որ չինացի ոստիկանները նրանց բերման ենթարկելիս պետք է հին պարսկական զինվորների համազգեստով լինեին, որպեսզի պատկերը ամբողջանար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11969 դիտում
19:00 06-11-2020
«Մեր ջոկատը պատրաստ է մարտական առաջադրանքի կատարման»․ Աննա Հակոբյանի ջոկատը կոչել են «Էրատո» անունով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
10131 դիտում
16:30 05-03-2014
Վլադիմիր Գասպարյանի անակնկալ այցը Արագածոտնի մարզ իրարանցում էր առաջացրել մարզպետարանում (լրացված)
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում