85667 դիտում
20:38 04-05-2016
Հայտնի են զոհված 2 զինծառայողների մահվան պատճառները. նրանց մահը եւս վրա է հասել հայրենիքի պաշտպանության ժամանակ. Խոնարհվում ենք
Մայիսի 3-ին մահացած զինծառայող 19-ամյա Կորյուն Հարությունյանի եւ 19-ամյա Իգոր Հակոբյանի մահը վրա է հասել թշնամու գնդակից:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեղամասարի գյուղապետ Գարեգին Բեգյանը:
Նշենք, որ 19-ամա Կորյուն Հարությունյանը նրա համագյուղացին էր և վեց ամսից պետք է վերադառնար տուն: Գյուղապետը պատմեց, որ թշնամին սնարյադով հարվածել է բլենդաժին, ինչի արդյունքում 19-ամյա Իգոր Հակոբյանի հետ մնացել են հողի տակ:
Կորյունը ապրել է ծնողների հետ: Քույր եւ եղբայր ունի: Եղբայրն էլ պայմանագրային զինծառայող է: 19-ամյա Իգոր Հակոբյանն էլ Վերին Գետաշենից է, սոցիալապես անապահով ընտանիքից:
Այս մասին էլ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը: Իգորի հայրը երկրորդ կարգի հաշմանդամ է: Ընտանիքում երեք երեխա են՝ երկու եղբայր, մեկ քույր:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է եւ խոնարհվում նրանց առաջ:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/05/04/84227/]Ավելի վաղ[/url] հայտնել էինք, որ մայիսի 3-ին, ժամը 00:20-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի դիերը:
Նմանատիպ նյութեր
27730 դիտում
15:25 09-04-2016
Թշնամու գնդակից զոհված եւս 3 զինծառայողների անուններ են հայտնի. խոնարհվում ենք
15356 դիտում
11:34 09-04-2016
Թշնամու գնդակից զոհված զինծառայողների նոր անուններ են հայտնի. երեքն էլ Գյումրիից են. խոնարհվում ենք նրանց առաջ
Այս բաժնից
544 դիտում
11:20 30-10-2024
Ֆասթ Բանկը գործարկում է UBPay-ը․ դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ