Մոսկվայում փրկարարները 10 մ բարձրության վրա գտնվող խափանված ատրակցիոնից իջեցրել են 11 հոգու
Մոսկվայի ВДНХ-ի զբոսայգում խափանված ատրակցիոնի պատճառով 11 հոգի հայտնվել են 10մ բարձրության վրա: Այս մասին հայտնում է RBC-ն:
Դեպքի վայր ժամանած փրկարարները հատուկ տեխնիկայով և փրկարարական սանդուղքով իջեցրել են բոլոր 11 հոգուն, որոնց մեջ եղել են 2 դեռահասներ:
Բարեբախտաբար, ատրակցիոնի խափանման հետևանքով ոչ ոք չի տուժել: