Ստեփանակերտում կայացավ Լևոն Տեր-Պետրոսյանի և Բակո Սահակյանի հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. azatutyun.am
Երեքշաբթի օրը Ստեփանակերտում կայացավ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը, փոխանցում է [url=http://www.azatutyun.am/content/article/27712966.html]azatutyun.am[/url]-ը:
Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր: Սահակյանը կարևորել է այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունը և նրանց դերակատարությունը հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման գործում:
Մոտ մեկ ժամ տևած առանձնազրույցին Տեր-Պետրոսյանի հետ Ղարաբաղ մեկնած Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը չի մասնակցել, լրագրողներին հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը: Նա փոխանցեց, որ Հայաստանի առաջին նախագահը Ստեփանակերտում հանդիպել է նաև Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, Պաշտպանության բանակի ղեկավարության հետ, այդ հանդիպումներին Արարքցյանը մասնակցել է:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.azatutyun.am/content/article/27712966.html]կայքում[/url]: