211652_close_icon
views-count1624 դիտում article-date 15:10 03-05-2016

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի լավագույն աշակերտները պարգևատրվել են. լուսանկարներ

2015-2016 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երևանի քաղաքային փուլում բարձր արդյունք ցուցաբերած 45 աշակերտներ պարգևատրվել են առաջին կարգի դիպլոմներով։ Երևանի քաղաքապետարանի դիպլոմներով պարգևատրվող աշակերտները մայրաքաղաքի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների, ինչպես նաև Ֆիզմաթ, «Քվանթ», Մ. Մելքոնյանի անվան վարժարանների, Ա. Շիրակացի ճեմարանի, Մ.Մաշտոցի անվան և «ԱՅԲ» կրթահամալիրների սաներն են։ Շնորհավորելով պարգևատրվողներին` Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշել է, որ գիտելիքների նման ստուգատեսներում հաջողություն ունենալը իսկապես կարևոր ու պատվաբեր է։ «Շնորհավորում եմ բոլորիդ օլիմպիադաներում լավագույնս ներկայանալու և ձեռք բերած հաջողությունների համար: Երեխաների առաջընթացն ու ոգևորվածությունը արդյունք են ուսուցիչների աշխատանքի, ովքեր իրենց գործում ջանք ու եռանդ չխնայելով՝ ներդրում են ունեցել երեխաների հաղթանակներում: Սիրելի՛ աշակերտներ, ձեր ձեռքբերումները կարևոր են ոչ միայն մեր քաղաքի, այլև մեր երկրի զարգացման համար»,- նշել է Արամ Սուքիասյանը։ 16 առարկաներից անցկացվող դպրոցականների օլիմպիադայի Երևանի քաղաքային փուլին մասնակցել է 2186 աշակերտ: Քաղաքային փուլի արդյունքներով Երևանի քաղաքապետարանի կողմից երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների է արժանացել համապատասխանաբար 112 և 158 աշակերտ: Նշենք նաև, որ քաղաքային փուլը հաջողությամբ հաղթահարած 435 աշակերտ էլ մասնակցում է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր