8841 դիտում
13:32 02-05-2016
Անբարոյականություն է պահանջել հրաժարականը երկրի գերագույն գլխավոր հրամանատարի, երբ պատերազմը շարունակվում է և երբ կա ուժերի մոբիլիզացման կարիք. Ա. Աշոտյան
Երկրի ներիքն և արտաքին կյանքում գլոբալ փոփոխություններ են տեղի են ունենում փոփոխություններ, պատերազմը շարունակվում է, կա ուժերի մոբլիզացիայի կարիք և այս պայմաններում երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականը անբարոյականություն է: Այս մասին «Մամուլի ազգային ակուբում» լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` արտաքին քաղաքականությունում իշխանություններից կտրուկ փոփոխություններ պահանջելը քաղաքական կարճատեսություն համարելով:
«Բացի իրական մարտահրավերներից, կարծես, թե կա որոշակի տենդենց, որոշ շրջանակներում ստեղծել արհեստական օրակարգեր, որոնք կապ չունեն պետության մարտունակության հետ: Օրակարգեր, որոնք ավելի շատ այս հայրենասիրական ալիքը սանձելու եւ նեղ հատվածական շահերի համար օգտագործելու փորձը»,- ասաց Ա. Աշոտյանը:
Անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը՝ ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ փաստը վկայում է, որ Սահմանադրությունը դառնում է քաղաքական իմաստով բացարձակ լեգիտիմ, քանի որ այդ Սահմանադրությունը չընդունողները նույնպես ընդունում են նոր խաղի կանոնները:
Ինչ վերաբերում է իր կուսակից Հերմինե Նաղդալյանի՝ տարածքների մասին սկանդալային հայտարարությանը, Արմեն Աշոտյանը առաջարկեց. «Եկեք ամեն ինչ դնենք մի կողմ և պարզ խոսենք»:
Ըստ այդմ` Արմեն Աշոտյանը հարցրեց, արդյո՞ք լրագրողները կարծում են, որ այս թեմայի հետագա քննարկումները բարձրացնում են առաջնագծում կանգնած զինվորի ոգին. «Արդյոք չե՞ք կարծում, որ երկրի արտաքին քաղաքականությունը Ազգային ժողովի մանդատը չէ, դա երկրի ղեկավարի մանդատն է, իսկ Սերժ Սարգսյանի տեսակետներին կարողացել եք հաղորդակից լինել բազմաթիվ հարցազրույցների միջոցով: Այս հարցի իրական տերը ԼՂՀ-ն է, որի ղեկավարը բարձրաձայնեց ԼՂՀ պետության եւ ժողովրդի մոտեցումը»:
Նմանատիպ նյութեր
1482 դիտում
13:39 20-04-2014
Վրաստանի նախագահական տան կառուցման համար 600 միլիոն հատկացնելը երկրի վարչապետը անվանել է անբարոյականություն
Այս բաժնից
5407 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի
922 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը