211652_close_icon

Ոստիկանության Կենտրոնի բաժնի ծառայողները օրերի ընթացքում բացահայտեցին Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնից կատարված խոշոր չափի գողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count107450 դիտում article-date 16:05 29-04-2016
Քիչ առաջ ոստիկանության Կենտոնական բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոն ձեռնաշղթայված վիճակում բերեցին մի երիտասարդի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Գառնիկ Սիմոնյանը քննչական փորձարարություն է կատարում: Կենտրոնականի ոստիկանները օրերի ընթացքում հայտնաբերեցին թատրոնից կատարված առանձնակի խոշոր չափի գողությունը և այս պահին կասկածյալ, Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 21-ամյա Գոռ Մնացականյանը մանրամասն ներկայացնում է, թե որտեղ և ինչ պայմաններում է իր 2 ընկերների հետ կատարել հանցագործությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև գողոնի մի մասը, ինչպես նաև Գ. Մնացականյանի հանցակից 2 ընկերներին, ովքեր նույն թատրոնի նախկին ուսանող, 22-ամյա Հայկ Սմբատյանը և 21-ամյա Բաբկեն Շահբազյանն են: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/29/83765/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի (կողոպուտ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով: Նշված քրգործը հարուցվել է ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի շենքից կատարված առանձնակի խոշոր չափի գողության փաստով: Անհայտ անձը կամ անձինք թատրոնի կաբինետներից մեկից հափշտակել են թատրոնի շենքի կառուցման համար նախատեսված հանգանակության գումարը` 3 մլն դրամ, ինչպես նաև համակարգիչներ ու թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Վարդան Մկրտչյանի անձնական հեռախոսները, ժամացույցները: կաբինետում է եղել նաև Արցախի Հանրապետության օգնության համար նախատեսված հանգանակության արկղը, որի մեջ եղել է 2 մլն 500 հազարից մինչև 3 մլն ՀՀ դրամ: Ոստիկանության Կենտրոնական բաժինն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անրաժեշտ օպերատիվ քննչական և համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: [b]Կասկածյալ, 21-ամյա Գոռ Մնացականյանը [/b] [img]/ups/images/0502431001461931617656000.jpg[/img] [b]Կասկածյալ, 21-ամյա Բաբկեն Շահբազյան[/b] [img]/ups/images/0869825001461938126670808.jpg[/img] [b]Կասկածյա, 22-ամյա Հայկ Սմբատյան[/b] [img]/ups/images/0910763001461938155789120.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր