211652_close_icon
views-count89561 դիտում article-date 21:00 28-04-2016

Ողբերգական դեպք Երևանում. պատգամավորին պատկանող հիվանդանոցում մահացել է 38-ամյա ծննդկանը, ով օրեր առաջ տղա էր ունեցել

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Սևակ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր` ապրիլի 28-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործող «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծննդկանը Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակչուհի, 38-ամյա Նաիրա Մուսայելյանն էր, ով ապրիլի 25-ին նշված կենտրոնում ունեցել է տղա երեխա, իսկ արդեն այսօր առավոտյան Ն. Մուսայելյանը մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով` նշված կենտրոնը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, «Դերժավայի Արկադ» մականվամբ Արկադի Համբարձումյանին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր