211652_close_icon
views-count1702 դիտում article-date 19:29 31-03-2016

Ղազախստանում Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգ է տեղի ունեցել

Մարտի 30-ին Ղազախստանի Ակտոբե (Ակտյուբինսկ) մարզկենտրոնի ֆիլհարմոնիայի դահլիճում տեղի ունեցավ Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգ, որը կազմակերպվել էր Ղազախստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ: «Վերադարձ» խորագիրը կրող համերգին Ակտոբեի ֆիլհարմոնիայի մենակատարների և երաժշտական քոլեջի ուսանողների կատարմամբ հնչեցին մեծ կոմպոզիտորի հանրահայտ երգերը, դաշնամուրի, ջութակի, շեփորի համար գրված ստեղծագործություններ: Տեղի կամերային նվագախմբի և կամերային երգչախմբի կատարմամբ հնչեցին Բաբաջանյանի «Նոկտյուրնը», ինչպես նաև ուզբեկ երգահան Վ.Սապարովի «Էլեգիա Ա.Բաբաջանյանի հիշատակին» ստեղծագործությունը: Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադ»-ի կատարմամբ հանդես եկավ նրա արվեստի ջատագով, դաշնակահար Գուլդանա Ժոլըմբետովան (ԱՄՆ): Համերգից հետո Ակտոբեի «Ուրարտու» մշակութային կենտրոնի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ ընդունելություն՝ ի պատիվ համերգի մասնակիցների:

Նմանատիպ նյութեր