ՌԴ Պերմի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերեցին
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ իր տանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Արտյոմ Մ.-ն, ով հունվարի 27-ից ՌԴ Պերմի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի /տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը/ 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]