Ստավրապոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվող` Բագրատաշենի մաքսատան մոտ
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողներն օրերս Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում հայտնաբերել են 1978 թ. ծնված Տիգրան Ս.-ին, որը 2010 թ. հունիսի 7-ից ՌԴ Ստավրապոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]