211652_close_icon
views-count9427 դիտում article-date 09:53 28-04-2016

Տավուշում անօդաչու թռչող սարքեր են հայտնվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 26-ի երեկոյան Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի երկնքում հայտնվել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր: Ակնաղբյուրի գյուղապետ Կարեն Դոլմազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է իրենց գյուղի տարածքում անօդաչու սարքերի հայտնվելու մասին տեղեկությունը: Ի դեպ, Ակնաղբյուրի բնակիչներն անօդաչու սարքերը տեսնելով, անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրենց տների լույսերն անջատել են: Չճշտված տեղեկություններով՝ ՀՀ զինված ուժերի զինծառայողներին հաջողվել է անօդաչու սարքերից մեկը շարքից հանել: Նկատենք, որ ադրբեջանական կողմը հազվադեպ է համարձակվում Տավուշի ուղղությամբ, թեկուզ հետախուզական նպատակներով, անօդաչու սարքեր օգտագործել: Տավուշի երկնքում թշնամու անօդաչու թռչող սարքերից վերջին անգամ նկատել էին անցած տարվա աշնանը` Նոյեմբերյանի հատվածում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր