211652_close_icon
views-count88715 դիտում article-date 22:57 27-04-2016

Ինչի՞ համար Երևանի «գաի պլաշչադկա» չտեղափոխվեցին «ոսկե երիտասարդների» գոլդ համարանիշներով յաշիկներն ու լիմուզինը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 24-ին Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ծառայության ժամանակ նկատել են, որ մի քանի «ոսկե երիտասարդներ» յաշիկներով մի քանի պտույտ են կատարում Հանրապետության հրապարակում: Տեսնելով, որ պտույտը չի ավարտվում և միաժամանակ էլ խոչընդոտ է հանդիսանում յաշիկավարների «կառուսելը» մյուս վարորդների համար` ճանապարհային ոստիկանները այլ ելք չունենալով` «ոսկե երիտասարդներին» իրենց գոլդ համարանիշներով յաշիկներով ու լիմուզինով էվակուացրեցին Հանրապետության հրապարակից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային ոստիկանները վարորդներին վարչական պատասխանատվության չենթարկեցին, այլ բավարարվեցին նախազգուշացմամբ, երբ իմացան, որ երիտասարդները եռագույնները ավտոմեքենաների վրա ամրացված ավտոերթ էին անում մայրաքաղաքում` Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ: Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+

Նմանատիպ նյութեր