2818 դիտում
22:48 27-04-2016
Լոնդոնում նույնպես Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել
Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում բրիտանահայ համայնքի կողմից բազմամարդ երթ կազմակերպվեց կենտրոնական Լոնդոնում:
Երթի մասնակցիները Պիկադիլի փողոցով և Տրաֆալգար հրապարակով ուղևորվեցին դեպի «Ուայթհոլ» կառավարական շրջանում տեղակայված «Փառապանծ զոհերի» հուշարձան, որտեղ Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդը, հայ համայնքային կառույցների ղեկավարությունը, ինչպես նաև՝ արարողությանը միացած ՀՀ դեսպանության ներկայացուցիչները ծաղկեպսակներ զետեղեցին` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Միջոցառումները շարունակվեցին նաև ապրիլի 24-ին։ Լոնդոնի Սուրբ Եղիշե Եկեղեցում ՄԹ թեմի առաջնորդ Հովակիմ սրբազան Մանուկյանի կողմից մատուցվեց պատարագ, որի ընթացքում օծվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների սրբապատկերը, ինչպես նաև հոգեհանգստի կարգ` ի հիշատակ Արցախում ապրիլյան պատերազմի օրերին զոհված մարտիկների։
Նույն օրը Սուրբ Եղիշե եկեղեցու սրահում տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ, որը կազմակերպվել էր Միացյալ Թագավորությունում Հայ համայնքային խորհրդի կողմից։ Միջոցառմանը երաժշտական ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկավ «Անի Բատիկյան և լարային քառյակ» երաժշտական խումբը, իսկ հայ մեծանուն բանաստեղծների աշխատանքների ներկայացմամբ` ՀՀ ժողովրդական արտիստ, դերասանուհի և ասմունքող Ժենյա Ավետիսյանը։ Միջոցառմանը ներկաներին իր խոսքն ուղղեց ՄԹ–ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը։
Նմանատիպ նյութեր
2340 դիտում
14:26 26-04-2016
Սիրիայում նույնպես Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել
1998 դիտում
21:45 26-04-2016
Լեհաստանում նույնպես Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել
1712 դիտում
16:32 25-04-2016
Մոսկվայում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել
Այս բաժնից
1003 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1015 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք