211652_close_icon
views-count3628 դիտում article-date 20:59 26-04-2016

Բնակարանում թմրամոլներ էին հավաքվել

Ապրիլի 25-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Իսահակյան 1-ին նրբանցքի 9 շենքի բնակարաններից մեկում թմրամոլներ են հավաքված, և վիճաբանության ձայներ են լսվում: Մեկնած օպերատիվ խումբը 1965 թ. ծնված Սերոբ Մ.-ի բնակարանի փակ պատշգամբի պահարանի վրա հայտնաբերել է ալյումինե տարա, յոդի դատարկ ապակյա տարա, 3 լուցկու տուփ, 1 տուփ սոդա, 10 մլ տարողությամբ ներարկիչ՝ 2,5 մլ դեղնագորշավուն հեղուկով: Սերոբ Մ.-ի բնակարանում գտնվող ընկերը` 1973 թ. ծնված Նորայր Զ.-ն, հայտարարել է, որ նշվածը պատկանում է իրեն, որոնցով ինքը պատրաստել է ներարկիչի մեջ առկա թմրամիջոցը, որպեսզի ներարկելու միջոցով գործածի: Նշված բնակարանի փակ պատշգամբից հայտնաբերվել է նաև 3 լուցկու տուփ, դատարկ ապակյա տարա, բամբակե տուփ, տուփի մեջ կիսով չափ լցված կերակրի աղ, 20 մլ տարողությանբ ներարկիչ` 10 մլ դեղնագորշավուն հեղուկով: Սերոբ Մ.-ի բնակարանում գտնվող մյուս ընկերը` 1964 թ. ծնված Արթուր Մ.-ն, հայտարարել է, որ նշվածը պատկանում է իրեն, որոնցով ինքը պատրաստել է ներարկչի մեջ առկա թմրամիջոցը, որպեսզի ներարկելու միջոցով գործածի: Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր