2286 դիտում
14:07 24-04-2016
Կանադայում ՀՀ դեսպան Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադայի ժառանգության նախարարի հետ
Ապրիլի 22-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադայի ժառանգության նախարար Մելանի Ժոլիի հետ, ում իրավասության մեջ է մտնում ինչպես մշակութային ոլորտը, այնպես էլ հեռահաղորդակցությանն ու կապին վերաբերող բնագավառները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի:
Ամփոփելով 2015թ. ընթացքում կայացած` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները` կողմերը քննարկեցին 2016թ. սպասվող միջոցառումները` մասնավորապես անդրադառնալով ապրիլի 23-ին Երևանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ Գլոբալ ֆորումին: Նախարար Ժոլին նշեց, որ քաջատեղյակ է Կանադայում սպասվելիք` Ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումներին և մայիսի 8-ին մասնակցելու է այդ կապակցությամբ Մոնրեալ քաղաքում կայանալիք քայլերթին:
Դեսպանը Եգանյանը նախարար Ժոլիին մանրամասն ներկայացրեց ապրիլի սկզբին Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը և դրա հետևանքները: ՀՀ դեսպանը նշեց, որ հարկավոր է հանդես գալ հստակ վերաբերմունքով և հասցեական կոչերով դատապարտել ռազմական գործողությունները նախաձեռնողին:
Արմեն Եգանյանն ու Մելանի ժոլին քննարկեցին ՀՀ Անկախության 25-րդ, 2017-ին Հայաստանի ու Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձերի, ինչպես նաև Կանադայի 150-ամյակի կապակցությամբ համատեղ ծրագրված մշակութային միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ: Տիկին Ժոլին նշեց, որ նա մշտապես աջակցելու է այդ բոլոր նախագծերին:
Նմանատիպ նյութեր
1306 դիտում
22:43 24-02-2015
Դեսպան Եգանյանը հանդիպում է ունեցել Կանադայի եզդիական համայնքի ղեկավարի հետ
Այս բաժնից
772 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
865 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
709 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը