Սևանա լիճն ու Կասպից ծովը ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենասիրված հանգստավայրերն են
Սևանա լիճը ներառված է [url=http://www.travel.ru/news/2016/04/19/253779.html]travel.ru[/url] զբոսաշրջային կայքում, որպես ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ԱՊՀ տարածքում հեղինակություն վայելող հանգստի գոտի:
«Կովկասի ամենամեծ լիճը՝ լեռներով շրջապատված Սևանա լիճը, գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա։ Երևանից մեքենայով այնտեղ կարելի է հասնել 1 ժամում։ Ռուս զբոսաշրջիկները սիրում են մոտորանավակով շրջել լճում, տեսնել լեռնային համայնապատկերներն ու խեցգետնի քաբաբ ուտել։ Ամենահայտնի հուշարձանը Սևանավանքն է` տեղակայված Սևան քաղաքի մոտ գտնվող թերակղզում»,- այսպես է ներկայացված Գեղամա գեղեցկուհին:
Ի դեպ, ներկայացված հնգյակում Սևանը 5-րդ տեղում է, 4-րդում` Բաքուն ու Կասպից ծովը, Նարոչ լիճը` Բելառուսում, Իսիկ Կուլ լիճը՝ Ղրղզստանում:
Նշենք, որ սույն վարկանիշը կազմվել է 2016 թվականի ամռանը հյուրանոցներում ամրագրված տեղերի հիման վրա: