Իրանի ռազմածովային ուժերն այսօր շահագործման կհանձնեն իրենց առաջին՝ Damavand ականակիրը, որի շինարարական աշխատանքները սկսվել էին 5 տարի առաջ՝ 2010 թվականին, հաղորդում է IRNA գործակալությունը:
Այն ջուրը կիջեցվի հյուսիսային Բանդար-Էնզելի նավահանգստում: Արարողությանը ներկա կլինեն Իրանի պաշտպանության նախարար, բրիգադիր-գեներալ Հուսեին Դահգանը, Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Հաբիբոլլահ Սայարին, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շահմանին, այդ երկրի պաշտոնատար այլ անձինք:
Ականակիրը կհամալրի Իրանի ՌԾՈՒ 4-րդ նավատորմի շարքերը: