211652_close_icon
views-count1906 դիտում article-date 21:24 18-04-2016

Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներն առաջիկայում կվերաբնակեցվեն

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է մայրաքաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների հետ, լսել գործընթացի հետ կապված վերջիններիս կարծիքներն ու առաջարկները: Հանդիպման շրջանակում քննարկվել են բնակիչների վերաբնակեցման հետ կապված հարցեր: Վահե Նիկոյանը ներկայացրել է վերաբնակեցման ընթացակարգը, քաղաքապետարանի կողմից այդ նպատակով կառուցված շենքերը, ուր և նախատեսվում է վերաբնակեցնել Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի բնակիչներին: Հանդիպման ընթացքում բնակիչների մեծամասնությունը կողմ է արտահայտվել վերաբնակեցման ծրագրով նշված հասցեներում հատկացվող բնակարաններ տեղափոխվելուն: Ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների համաձայն առաջիկայում փաստաթղթային կարգավորումներից հետո կմեկնարկի վերաբնակեցման բուն գործընթացը: Հարկ է նշել, որ Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի շենքն ընդգրկված է 2014թ. հունվարի դրությամբ մայրաքաղաքում հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի ցանկում և, ըստ էության, ներկայում վերաբնակեցման ենթակա վերջին շենքն է: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր