211652_close_icon
views-count1501 դիտում article-date 17:51 18-04-2016

ՀՀ վարչապետն ընդունել է SAP ընկերության գլոբալ ցանցի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ձեռնարկությունների ծրագրային ապահովմամբ զբաղվող, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի գերմանական SAP ընկերության գլոբալ ցանցի փոխնախագահ Յոսթ Թիգելարի գլխավորած պատվիրակությանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՏՏ ոլորտը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկն է և կառավարությունը փորձում է առավելագույնս աջակցել ոլորտի զարգացմանն ու օգտագործել այստեղ առկա մեծ ներուժը: Վարչապետը կարևորել է ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների շարունակական զարգացումը՝ ավելացնելով, որ այդ նպատակով նախորդ տարի հարկային արտոնություններ են սահմանվել ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների համար: Հովիկ Աբրահամյանը ողջունել է SAP ընկերության՝ Հայաստանում գործունեություն ծավալելու նախաձեռնությունը և հայտնել կառավարության աջակցությունը ծրագրերի իրականացման գործում: Յոսթ Թիգելարը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և նշել, որ SAP-ի գործունեությունն ուղղված է ՏՏ ոլորտի, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Ընդգծելով, որ Հայաստանում ՓՄՁ-ն ունի զարգացման լավ հնարավորություններ, պարոն Թիգելարն նշել է, որ SAP-ը մեր երկրում իրականացվելիք ծրագրերի կյանքի կոչման համար ներդնելու է շուրջ 10 մլն դոլար՝ ստեղծելով նաև նոր աշխատատեղեր:

Նմանատիպ նյութեր