Գոյություն չունի ոչ մարդու, ոչ էլ Աստծո գերիշխանություն՝ որպես բնության երևույթների անկախ պատճառներ․ Ալբերտ Էյնշտեյն
1․Երբ Էյնշտեյնին հարցնում էին, թե որտեղ է նրա լաբորատորիան, նա, ժպտալով ցույց էր տալիս իր գրիչը։
2․Մի անգամ Գերմանիայում Էյնշտեյնը մասնակցեց բարեգործական համերգի։ Տեղացի լրագրողը, հիացած նրա կատարումով, հարցրեց իր հարևանուհուն՝ «Այս ո՞վ է նվագում» և ստացավ պատասխան՝ «Ինչպե՞ս, դուք չճանաչեցի՞ք։
Սա ախր ինքը Էյնշտեյնն է։» - «Ահ, այո, իհարկե»։
Հաջորդ օրը թերթում հայտնվեց փոքրիկ հոդված մեծ երաժիշտ, անկրկնելի ջութակահար, Ալբերտ Էյնշտեյնի ելույթի մասին։
«Մեծ երաժիշտը» շատ ուրախացավ, կտրեց հոդվածը և հպարտորեն ցույց էր տալիս իր ծանոթներին՝ «Դուք կարծում եք, ես գիտնական եմ։
Ես հանրահայտ ջութակահար եմ, ահա թե ով եմ ես իրականում»։
3․Հայտնի լուսանկարը, որտեղ Էյնշտեյնը լեզու է ցույց տալիս, կատարվել է լրագրողների և լուսանկարչի պնդերեսության շնորհիվ, երբ նրանցից մեկը խնդրել է Էյնշտեյնին «ժպտալ խցիկին»։