Այսօր Արշիլ Գորկու ծննդյան օրն է
Մեջբերումներ Արշիլ Գորկու մասին․
«Նա նման է հսկա սառցալեռան, որը 9/10 մասով ընկղմված է օվկիանոսում և երևում է ընդամենը 1/10 մասով։ Բայց այն, ինչ երևում է, հզոր է և հրաշալի իր փայլի մեջ»։
Ուիլյամ դե Կունինգ, ամերիկացի նկարիչ
«Խոսքեր չկան արտահայտելու այն, ինչ իր արվեստում արտացոլել է Արշիլ Գորկին։ Նրա փակած դռները բախում են նույնիսկ մահվանից հետո։ Բախում են, քանի որ չկա մեկը, ով կկարողանա բանալ դրանք։ Դռները կարող է բացել միայն մեկ այլ Գորկի, որը նրա պես անտարբեր կլինի ամենի հանդեպ, բացառությամբ գլխավոր զոհաբերության՝ գեղանկարչության...»։
Ալեն Ջուֆրի